Կրթահամալիրի հարգելի աշխատակիցներ, Ձեր ցանկությամբ այսուհետև կկազմակերպվեն թուրքերենի դասընթացներ նաև Ձեզ համար: Պարապմունքները կլինեն շաբաթական երկու օր` մեկ ժամ տևողությամբ: Օրերը և ժամերը կհամաձայնեցվեն խմբի անդամների հետ և կհրապարակվեն ավելի ուշ: Բոլոր ցանկացողները կարող են հայտագրվել` դիմելով կրթահամալիրի թուրքերենի դասավանդող Նարինե Թադևոսյանին կամ գրելով [email protected] հասցեին: