• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիան շարունակում է զարմացնել

Այսօր միջին դպրոցի մեթոդական բաց պարապմունքը վարում էր Հերմինե Անտոնյանը, ով ներկայացրեց իր փորձն ու գիտելքներն էլեկտրոնային գրիչների և էլեկտրոնային օրացույցի կիրառության ասպարեզում: Էլեկտրոնային օրացույցի և օրագրի կիրառությունը մեդիակրթության պայմաններում արդյունավետ է դարձնում դասավանդողի և սովորողի աշխատանքը՝ նպաստելով դրա կազմակերպմանը:Ներկայացվեցին էլեկտրոնային օրացույցների հնարավորությունները և օգտագործման ընդհանուր եղանակները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում փոքր խմբերով կանցկացվեն սեմինար պարապմունքներ, որից հետո դասավանդողներն իրենց փորձը կփոխանցեն սովորողներին: