• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

21-րդ դարի դասարանը

Այսօր թվային միջոցները թափանցել են մարդու կենսագործունեության բոլոր ոլորտները: Անվիճելի է այն փաստը, որ մարդկային քաղաքակրթությունն անցել է նոր որակական աստիճանների: Հասարակության զարգացման յուրաքանչյուր փուլն ունի  սերունդներին գիտելիքներ, ավանդույթներ, ունակություններ փոխանցելու իր բովանդակություններն ու ձևերը: 

21-րդ դարի դասարանը իրենից ներկայացնում է վերջին տարիների ամենահեղափոխական փոփոխությունը ուսուցման մեթոդիկայում: Այն համագործակցության և ինտերակտիվ ուսուցման կենտրոն է, որն առաջացնում է դասավանդողի և սովորողների բանավոր և գրավոր երկխոսություն` բարձրացնելով ուսման նկատմամբ հետաքրքրության մակարդակը: Ինտերակտիվ (թվային)  գրիչների հավաքածուն  21-րդ դարի դասարանի բաղկացուցիչ մասն է, որն ապահովում է երկկողմանի աշխատանք և տալիս մտքերի փոխանակման հնարավորություն, իր հետ բերում դասավանդման նոր մեթոդներ: Դասավանդողն իր գրիչով կարող է վերահսկել սովորողների ուշադրությունը և մասնակցությունը ուսուցման գործընթացում, իսկ սովորողները` իրենց գրիչներով փոխանակել մտքեր, կատարել համագործակցային աշխատանք: Ի տարբերություն մի շարք համակարգչային սարքավորումների, էլեկտրոնային գրիչները բավականին մատչելի են օգտագործաման համար: Անհրաժեշտ է միայն համակարգչի մեջ տեղադրել Aver+ ծրագիրը և սկսել դասը` առանց վատնելու թանկագին ժամանակը: Շնորհիվ նրան, որ գրիչներում տեղադրված են ժամանակակից օպտիկական սենսոր, սովորողները կարող են գրել ցանկացած մակերևույթի վրա: Եվ ոչ մի անհրաժեշտություն չկա ձեռքի տակ ունենալ ծանր, թանկարժեք պլանշետ և գրատախտակ: Անհրաժեշտ է միայն վերցնել էլեկտրոնային գրիչը և սկսել աշխատանքը լսարանի ցանկացած վայրից: Աշխատանք և ուսուցում, որի արդյունքում բոլորը սովորեցնում են յուրաքանչյուրին, և յուրաքանչյուրը` բոլորին: