• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարգելի բարեկամ

ՀՀ ԿԳ նախարարության պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2012թ. աշխատանքներում կարևորվել է կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային կրթական ծրագրի տարածումը, տեղայնացումը: Սկսում ենք մեր կրթական ծրագրի հեղինակ ուսուցիչների մեթոդական բաց պարապմունքների ներկայացումը ամեն չորեքշաբթի, ժամը 15.15-16.15, ըստ ուսումնական կենտրոնների` ամբիոնների:

Հրավիրում ենք ՀՀ ԿԳՆ, Երևանի և մարզերի կրթության վարչությունների, հանրակրթական դպրոցների աշխատողներին մասնակցելու իրենց ընտրած պարապմունքին: Օրվա ծրագիրը և արդյունքները կհրապարակվեն mskh.am-ում` բաց պարապմունքների էջում:

Մասնակցության համար պետք է նախօրոք գրանցվել` զանգահարելով մանկավարժության կենտրոն` 73 34 40, կամ գրելով [email protected]: Մարզերից մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի հյուրատնից: 

Հարգանքով` 

կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան