• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողի անհատական օգտագործման թվային ՏՀՏ միջոցներ: Ուսումնասիրության արդյունքներ:

Ուսումնասիրությանը մասնակցել է152 դասավանդող(կրտսեր, միջին, ավագ դպրոցներ):

Տանը անհատական օգտագործման համակարգիչ ունի դասավանդողների 83,5%-ը(127մարդ), նոթբուք՝ 34,8%-ը(53մարդ), նեթբուք՝ 13,8%-ը(21 մարդ): Այդ գործիքներից դպրոց է բերում՝ նոթբուք՝ 17,1%-ը(26 մարդ), նեթբուք՝ 8%-ը (12 մարդ): Համակարգիչ չունի հարցվածներից 3,2%-ը(5 մարդ):

(Կան դասավանդողներ, ովքեր նշել են երկու պատասխան. համակարգիչ և նոթբուք կամ նեթբուք):

Բջջային հեռախոս ունի100%-ը(152 մարդ):

Ֆոտոխցիկ՝ 63,8%-ը(97 մարդ), բերում է դպրոց 34,8%-ը(53 մարդ):

Տեսախցիկ՝ 26,3%-ը(40 մարդ), բերում է դպրոց 9,8%-ը(15 մարդ):

Ձայնագրիչ ունի  19%-ը(29 մարդ), բերում է դպրոց 12,5%-ը(19 մարդ):

Ականջակալ՝ 68,4%-ը(104 մարդ), բերում է դպրոց 3,2%-ը(5 մարդ):

Վեբկամերա՝ 66,4%-ը(101 մարդ), բերում է դպրոց 2,6%-ը(4 մարդ):

Ինտերնետ ֆլեշ՝ 31,5%-ը(48 մարդ), բերում է դպրոց 8%-ը(12 մարդ):

Սկաներ՝ 19,7%-ը(30 մարդ):

Պատճենահանման սարք՝ 5,2%-ը(8 մարդ):

Տպիչ՝13,1%-ը(20 մարդ):

Այն հարցին, թե ինտերնետ կապի որ տեսակից են օգտվում, հարցվածներց հայլայնի ծառայությունից օգտվում է 48%-ը(73 մարդ), օրանժի ծառայությունից՝ 15,7%-ը(24 մարդ), բիլայնից՝ 19%-ը(29 մարդ), վիվասելլից՝ 12,5%-ը(19 մարդ), հարցվածներից 2,6%-ը(4 մարդ) նշում է, որ չունի ինտերնետ կապ: Այլ պատասխան է տվել 8,5%-ը(13 մարդ)` (յուքոմ՝2,6%ը(4 մարդ), ֆաստնեթ՝ 2%ը(3մարդ), կաբելային` 1,3%ը(2մարդ), վայֆայ՝ 0,6%ը(1մարդ) և այլն):

Հարցին չի պատասխանել  0,6%ը(1մարդ): 

(Կան դասավանդողներ, ովքեր նշել են, որ օգտվում են ինետրնետ կապի մի քանի տեսակից):