• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թվային միջոցների շահագործման խումբը զեկուցում է

Հանրակրթական Դիջիթեք 2012-ի նվերներն էլ DiGi-նվերներ են: Թվային միջոցների շահագործման խումբը զեկուցում է, որ Մայր դպրոցի առաջին հարկն արդեն ամբողջությամբ անլար համացանցի ծածկույթում է: Այսօր wifi-ացվեց Մարմարյա սրահը: Այսուհետ որտեղ կուզես համացանց մտիր քո նեթբուք-նոթբուքով` հանդիսության սրահում, սրճարանում, տեղեկատուում, մեդիատպարանում թե ուղղակի միջանցքում: 

Հիշում եք, չէ՞, որ տնօրենն իր «Եկել է ժամանակը» հոդվածում խոստացել է. «անլար համացանցային միջավայր կդառնան մեր բոլոր կրթական օբյեկտները ամբողջությամբ»: