• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ

Սիրելի սովորողներ, մեկնարկել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու գրանցման գործընթացը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել «ՎՏԲ-Հայաստան» բանկ, վճարել 970 դրամ 16044015767700 հաշվեհամարին: Այնուհետև պետք է վճարման անդորրագիրը ներկայացնել դպրոց մինչև փետրվարի 17-ը:
Հիշեցնեմ մրցույթի կանոնները.
•    Մրցույթը տեղի կունենա անմիջապես դպրոցում՝ մարտի 15-ին:
•    Մրցույթին մասնակցում են 3-12-րդ դասարանցիները՝ հինգ տարիքային խմբով:
•    Մասնակցում են բոլոր ցանկացող երեխաները՝ առանց նախնական ընտրության:
•    Խնդիրները տրամաբանական են և հետաքրքրաշարժ:
•    Մրցույթն անցկացվում է նույն օրը ողջ աշխարհում:
•    Բոլոր մասնակիցները ստանում են հավասատագրեր և հուշանվերներ:
•    Լավագույններին շնորհվում են պատվոգրեր և մրցանակներ:
•    Գլխավոր մրցանակ՝ արժեքավոր նվեր կամ ամառային ճամբար Եվրոպայում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հերմինե Անտոնյանին կամ այցելել www.kangaroo.am կայքը: