• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր դարձավ 67 տարեկան

Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ., Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան: 1968-ին ավարտել է ԵՊՀ արեւելագիտության բաժինը, 1971-ին` Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ 1972-ին պաշտպանել է թեկնածուական, 1987-ին` դոկտորական ատենագրություն: Քաղաքական գործունեությունը սկսել է 1960-ականներից: 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից` ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում: 1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Երկիրը քաղաքացիական կռիվներից և լայնածավալ ահաբեկչությունից զերծ պահելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998թ. փետրվարին: 2007-ից առաջին նախագահը նորից վերադարձավ քաղաքականություն:

Սիրով միանում ենք բոլոր մաղթանքներին և շնորհավորում նախագահի ծննդյան օրը: