• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի գիտություն 1-12-րդ դասարանների սովորողների, ծնողների

Հունվարի 8-ին` ժամը 15.00, մեդիակենտրոնում տեղի ունեցավ կրթահամալիրի վարչական խորհրդի նիստը, որը հաղորդում է, որ կրթահամալիրի բոլոր օբյեկտները պատրաստ են հունվարի 9-ից ուսումնական պարապմունքները վերսկսելու:

Բոլոր  դպրոցները ջեռուցվում են. ուսումնական տարածքները, դասասենյակները մաքրված և նախապատրաստված են: Դպրոցների 2-րդ կիսամյակի դասացուցակները հրապարակված են: 

Հիշեցնում ենք, որ ուսումնական պարապմունքների սկիզբը ժամը 9.00 է, սովորողները և ուսուցիչները դպրոցում պիտի լինեն ժամը 8.45-ից: Տրանսպորտային ծառայությունը պատրաստ է. հունվարի 9-ին բոլոր երթուղիներով տրանսպորտային միջոցները շարժվում են ըստ գրաֆիկի: