Ամանորին ընդառաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացրեցինք ուսումնասիրություն և փորձեցինք պարզել, թե ինչպես են մարդիկ պատրաստվում տոնին:
Հարցմանը մասնակցեցին սովորողներ և դասավանդողներ:
Հարցման արդյունքում և մեր դիտարկումներից պարզեցինք, որ կրթահամալիրում տոնական բարձր տրամադրություն է տիրում, և բոլորը ոգևորված են: Պատրաստում են անակնկալներ: Կատարում են ամանորյա ձևավորումներ:
Այն հարցին, թե ինչ նյութեր են օգտագործում ամանորյա ձևավորումների համար, հարցվողները պատասխանեցին, որ օգտագործում են գունավոր թղթեր, փայլեր, խաղալիքներ, պենոպլաստ, լույսեր մետաղյա իրեր, բամբակ, փուչիկներ, ամենատարբեր թափոններ՝ երեխայի կոշիկներ և հողաթափեր, սուրճի տուփեր, մանդարինի կեղև, մետաղալարեր և էլի ուրիշ-ուրիշ բաներ (ձևավորումնեիրին կարողեք ծանոթանալ այցելելով կրթահամալիրի տարբեր դպրոցներ և www.mshk.am կայք ու ենթակայքեր):
Հարցվողների մեջ կային մարդիկ, ովքեր նշեցին, որ չեն մասնակցել ամանորյա եռուզեռին, բայց մեծ ոգևորությամբ են հետևում աշխատանքներին:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է անցնում ամանորը կրթահամալիրում, հարցվողները պատասխանեցին, որ յուրաքանչյուրիցս է կախված տոնի հետաքրքությունը և, որ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում բոլոր տոներն էլ լավ են անցնում, իսկ ամանորը բացառություն չէ, ամենակարևորը գեղեցիկ ու հետաքրքիր տոնածառերն են և լավ երաժշտությունը:
Կային մարդիկ ովքեր, չգիտես ինչու, հրաժարվեցին մասնակցել մեր հարցմանը: