• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռ պապին ճանապարհեց մեզ...

Շաբաթօրյա անսովոր մարդաշատ ու գործնական եռուզեռն ունեցավ իր արդյունքները: Օրվա վերջում բոլորս` դասավանդող թե սովորող, դպրոցից դուրս եկանք, իմ կարծիքով, դժգոհությամբ, քանի որ այնպե~ս էինք ոգևորվել, որ մեկը մյուսի ետևից գործեր էին դառնում ոչ միայն նախատեսված, այլ նաև հպանցիկ թվացող մտքերը:

Ներս ու դրսից զարդարեցինք մեր դպրոցը: Ձյունն էլ, որպես բնական զարդ, ասաց իրենը: Հա~, ձնեմարդն էլ ջեռուցման մարտկոցի մոտից հաճույքով տեղափոխվեց բակ:

Այնպես որ, տուն գնալու ժամանակն էր: Ձմեռ պապին վստահ, «անհանգստանալ հարկավոր չէ» հայացքով ճանապարհեց մեզ...

Երկուշաբթի` ճամբարի առաջին օրը, սովորողներն անակնկալներ շա~տ կունենան...