• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փոքրիկ շրջայց կրթահամալիրում

Դեկտեմբերի 5-ին` Անտառի միջազգային օրը, «Անի Պլազա» հյուրանոցից դատարկաձեռն չէինք վերադարձել... Ստացել էինք, խնդրել էինք, էնպես ստացվեց, որ, ազնիվ խոսք, ակամա, մեծ քանակով էլ «գողացել էինք» (տունդարձին հասկացանք, որ մեր ձեռքին հարկավորից շա~տ է) բնությանը, անտառին վերաբերվող բրոշյուրներ, պաստառներ, «Ոչ անապատացմանը» կոչով 2012թ. մեծ օրացույցներ: Ու այդ ամենից` հայերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներով:

Արագ կողմնորոշվեցինք. կրթահամալիրի բոլոր դպրոցների նախակրթարաններին ու կրտսեր դասարաններին կնվիրենք մեկական օրացույց, պաստառ, գերմաներենով գրականությունը` կրթահամալիրի գերմաներեն ուսուցանող սովորողներին ու նրանց սիրելի ուսուցչուհուն, անգլերենը` գրադարանին: