• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական ԴիջիԹեք 2012

Միջազգային  4-րդ  ստուգատես
Թվային  տեխնիկական  միջոցները  արդյունավետ  կրթության  գործիքներ

2012թ.  հունվարի 15 - փետրվարի 10

Ստուգատեսի նպատակը՝ հանրակրթության մեջ.

  • թվային միջոցների արդյունավետ կիրառման փորձի, ձեռքբերումների  և նախագծերի ներկայացում
  • թվային նոր գործիքների և հաղորդակցական տեխնոլոգիաների ներկայացում։

Ստուգատեսի մասնակիցներ

  • Հայաստանի Հանրապետության և արտերկրի հանրակրթական դպրոցների սովորողներ, դասավանդողներ, անհատներ և աշխատանքային խմբեր
  • ՏՏ բնագավառի ձեռնարկություններ

Ստուգատեսի պաշտոնական գործընկերներ

  • «Մայքրոսոֆթ ԱՐԷՅ»
  • ՀՀ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ
  • «Յունիքոմփ»
  • «Ֆիրմա  Ալֆա»
  • Ինֆորմացիոն  տեխնոլոգիաների  ձեռնարկությունների  միություն
  • ՀՀ  ԿԳՆ  ԿՏԱԿ

Ստուգատեսին  կարող  են  ներկայացվել  անհատական  կամ  խմբային.

  • տեսադասեր
  • ուսումնական  նյութեր  Notebook  ծրագրով
  • Live@Edu-ն  որպես  ուսումնական  տարածք
  • «Նոթբուքն  ինձ  դասընկեր» (մեկ սվորող-մեկ համակարգիչ) դասարանի  կազմակերպում
  • էլեկտրոնային  գրիչների,  գրատախտակների  կիրառություն
  • սոցիալական  ցանցը`  google,  facebook,  tweeter,  youtube, livestream, որպես  ուսումնական  տարածք
  • ուսումնական  ինտերնետ-ռադիո
  • ինտերնետային TV-հաղորդաշար
  • անհատական բլոգը, դպրոցի կայքը ուսումնական գործիք
  • սովորողի,  ուսուցչի,  դպրոցի,  դասարանի,  խմբի  ուսումնական  գործունեության էլեկտրոնային  հաշվետվություն
  • գրական,  երաժշտական, այլ տեսահոլովակներ
  • սովորողի և ուսուցչի ստեղծական աշխատանքի գովազդ
  • ուսումնական  ֆիլմեր
  • էլեկտրոնային  գրքեր,  ժողովածուներ,  ամսագրեր, արխիվներ, օրացույցներ,  տարեգրքեր
  • թվայնացված թանգարաններ, հայրենագիտական մեդիաուղեցույցներ
  • մեդիաթատրոն,  մեդիահանդեսներ
  • ռոբոտատեխնիկայի, ծրագրավորման, տիեզերագիտության, մեդիատեխնոլոգիաների ուսուցման ծրագրեր
  • դպրոցական և ընտանեկան տնտեսության խնայող կազմակերպման և վերահսկման համակարգեր
  • թվային  միջոցներով  ստեղծված  այլ  ուսումնական  նյութեր

    Առաջադրանքների պատասխանները պետք է պարունակեն նաև հետևյալ տեղեկությունները`  հեղինակի անուն, ազգանուն, նյութի վերնագիր, դասարան, դպրոց (հաստատություն), համայնք (գյուղ, քաղաք), մարզ, պետություն, էլեկտրոնային հասցե, հեռախոս:

Հունվարի 15-ից փետրվարի 7-ը  ստուգատեսի մասնակիցներն  իրենց  նյութերը  հրապարակում  են  սոցիալական  ցանցերում, կայքերում, բլոգներում  և  հղումն  ուղարկում  են  [email protected]  հասցեով:
Ստուգատեսի  մրցանակային  հանձնաժողովը  պարբերաբար  հրապարակում  է  ընտրած  նյութերը  mskh.am-ում:

Հոդվածները  հրապարակվում  են  «Դպիր»  էլեկտրոնային  ամսագրի  հատուկ  համարում,  թարգմանվում  են  անգլերեն:

Փետրվարի 1-ից  10 -ը կրթահամալիրի դպրոցներում կազմակերպվում են բաց պարապմունքներ, նախագծերի ներկայացումներ, վարպետության դասեր, մրցանակային հանձնաժողովի առանձնացրած նյութերի դիտում-քննարկում դասարաններում, խմբերում, ընտանիքներում, մրցանակների որոշում և հանձնում:

Փետրվարի 10-ին`  ԴիջիԹեք 2012-ի պաշտոնական փակում: 

Հաղթող ճանաչված աշխատանքները տեղադրվում են սոցիալական ցանցերում ստուգատեսի նշանով:
Յուրաքանչյուր  ոք կամ կազմակերպություն  կարող  է մասնակցել ստուգատեսի մրցանակային ֆոնդի ստեղծմանը կամ  խրախուսել  ստուգատեսի մասնակցի,  հանձնել  մրցանակներ:
Ցանկացողները  կօգտվեն  կրթահամալիրի  հյուրատնից:

Մանրամանսն տես Հանրակրթական ԴիջիԹեք-2012-ի ենթակայքում:

Մեր  հասցեն`  Երևան,  ՀԱԶ  Բ-1  թաղամաս,  Ա.  Բաբաջանյան  25:  Հեռախոս՝  73.54.40,  091.43.10.99:  Էլեկտրոնային  հասցե՝  [email protected]