• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտասովոր անվամբ արտասովոր ցուցահանդես

Արվեստ արվեստից դուրս...

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ պայմանավորված օրը, պայմանավորված ժամին` այսօր, ժամը 14:00-ին: Կրթահամալիրի բոլոր օղակներից մեծ խմբերով Գեղարվեստի դպրոց էին այցելել դասավանդողներ, սովորողներ:

Տիար Բլեյանի բացման խոսքից հետո Գրիգոր Խաչատրյանը ներկայացրեց ցուցահանդեսին աշխատանքներ տրամադրած սովորողներին, նրանք էլ` մեկնաբանեցին իրենց գործերը, որոնցից յուրաքանչյուրն այնքա~ն յուրահատուկ էր, որ ժպիտ էր ծնում, այնքա~ն գեղեցիկ, որ հեղինակները հպարտությամբ կանգնեցին, պատասխանեցին հարցերին, ֆոտոապարատները չէին դադարում նրանց անմահացնել, իսկ Լիանայի ստեղծած խմորեղենն ախորժակ գրգռեց...

Ապա Միջին դպրոցի երգիչների խումբը, սարդոստայնը հաղթահարելով, մուտք գործեց արվեստի տարածք` որպես արտասովոր բեմ, երգեց, արժանացավ ծափերի:

Ցուցահանդեսը համարում ենք բացված...