• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսին մասնակցության կարգ

«Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ»  միջազգային  ստուգատես

Ստուգատեսի հայտը մասնակիցը ներկայացնում է [email protected] հասցեով:

Հայտերը ընդունում, գրանցում է ստուգատեսի կազմկոմիտեն: Հայտի գրանցումից հետո ստուգատեսի բոլոր նյութերը հրապարակվում են մասնակցի կողմից մինչև փետրվարի 4-ը`

  • ֆիլմերը, հոլովակները՝ youtube.com-ում,
  • այլ տեսանյութերը և պրեզենտացիաները՝ slideshare.net-ում
  • լուսանկարները և տեքստերը՝ սոցիալական ցանցերի անձնական էջերում
  • հայտերը (աշխատանքի և արդյունքների համառոտ նկարագրություն) և աշխատանքին վերաբերող բոլոր հղումները՝ mskh.am-ում (կազմկոմիտեի կողմից)
  • հոդվածները՝ «Դպիրի» հատուկ համարում (խմբագրի կողմից):

Ստուգատեսի օրերին ուսումնական պարապմունքների ժամանակ սովորողները ուսուցիչների, ստուգատեսի այլ մասնակիցների և հյուրերի հետ դիտում են ստուգատեսի նյութերը, քննարկում, արձագանքում, գնահատում: Այդ աշխատանքը սովորողները կատարում են նաև տանը` ընտանիքի անդամների հետ:
Ստուգատեսի օրերին ներկայացվում է թվային միջոցների շահագործման կազմակերպման կրթահամալիրի և այլոց փորձը:
Կրթահամալիրի դասավանդողները ստուգատեսին ներկայացնում են 3 նյութ՝

  • ուսումնական նյութեր Notebook ծրագրով,
  • էլեկտրոնային հաշվետվություն, գործունեության ներկայացում
  • որևէ այլ նյութ իր նախասիրությամբ:

4-րդ դասարանցիները ներկայացնում են թվային միջոցների կիրառմամբ ուսումնական նյութեր, 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարանցիները՝ իրենց որոշած նյութից բացի նաև էլեկտրոնային հաշվետվություն կամ սոցիալական ցանցը` google, facebook, tweeter, youtube, ուսումնական տարածք։