• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսպես էլ ապրում ենք «Մխիթար Սեբաստացի»-ում

 2010 թ. օգօստոսի 28-ին մեկնարկեց  2010-2011 ուս. տարվա 1-ին կիսամյակը: Եվ ինչպես ուրախ ո ւակտիվ մեկնարկեց, այնպես ուրախ էլ այն ավարտվեց : Հիմա, երբ արդեն սպասում եմ 2-րդ կիսամյակի սկսվելուն, նստել և փորձում եմ վերհիշել 1-ին կիսամյակում տեղի ունեցած կարևոր և հետաքրքիր իրադաձությունները: Իրադաձությունները այնքան շատ են և բազմաբնույթ, որ փոքր-ինչ դժվարանում եմ մտաբերել և տարբերակել: Բայց որոշեցի . կսկսեմ ուսումնական ճամփորդություններից: Կլինեմ անկեղծ և կասեմ, որ 1-ին ուս.   կիսամյակում չեմ առանձնացրել ուսումնական ճամփորդություններին մասնակցելու իմ ակտիվությամբ, բայցևպասիվությամբ` նույնպես: Նշանակալից էր սեպտեմբեր ամիսը, երբ տիար Հակոբյանի գլխավորությամբ միխումբ համարձակներ, որոնց թվում և ես, նվաճեցինք Արագածի հարավային գագաթը: Իրոք, տպավորությունները շատ մեծ էին, քանի որ անձամբ ես երբևէ այդքան մեծ բարձրություն չէի նվաճել: Հոկտեմբերին մեզ սպասում էր Համզաչիմանը, որտեղ մեծ խանդավառությանբ տոնվում էր գյուղի 150 - ամյակը: Մեր «Ջառմա» խումբը, իհարկե, նույնպես մասնակցեց տոնին, ձեռքբերեցինք շատ լավ ընկերներ, անցկացրինք հետաքրքիր օր, իսկ հաջորդ օրը մեծ դժվարությամբ բաժանվեցինք արդե նհարազատ դարձած գյուղից: Թեև պլանավորվածչէր, բայց Ստեփանավանն էլ մտավ այնց ցանկի մեջ, ուր ես եղել եմ 1-ին կիսամյակում: Ա′յ,Ստեփանավանն արդեն այլ էր. այնքան զավեշտալի և հիշարժան դեպքեր են եղել այդտեղ, որ ամբողջը պատմելը բավական ժամանակ կխլի մեզանից, այդ պատճառով էլ չեմ սկսի թվարկել, միայն կասեմ, որ, իրոք,անմոռանալի օրերէին: Բայց , իհարկե ,միայն ճամփորդել և հյուրընկալվել չէ, որ սիրում և անում ենք: Մենք շատ ենք սիրում նաև հյուրեր ընդունել: Իսկ այս տարի մենք առիթ ունեցանք հյուրեր ընդունելու: Սկզբում մեր կրթահամալիր հյուր եկավ Արգենտինայի Բուենոս Այրեսի «Մխիթարյան» քոլեջից միխումբ, ում մենք ցույց տվեցինք մեր կրթահամալիրը, անցկացրինք լավ ժամանակ, միասին այցելեցինք սբ. Երրորդությունեկեղեցի, որիցհետոճանապարհեցինք` նորից հանդիպելու մեծ հույսերով : Իսկ առջևում հոկտեմբերյան ստուգատեսն էր` իրբազմաթիվ հյուրերով: Ինձ համար հատկապես կարևոր էին Համզաչիմանից և Թբիլիսիից ժամանած հյուրերը, իսկ ավելի ճիշտ` ընկերները: Համզաչիմանի մեր ընկերների հետ, անկեղծ ասած, չկարողացա շատ ժամանակ անցկացնել, բայց վիճակն այլ էր Թբիլիսիից ժամանած հյուրերի հարցում: Վրաց աշակերտներից մեկն էլ` Մալխասը, երեք օր մնաց մեր տանը, բարեկամացավ իմ ու ընտանիքիս անդամների հետ, և շատ անմոռանալի օրեր անցկացրինք միասին: Վրաց ընկերների  կազմակերպեցինք էքսկուրսիաներ, շրջեցինք քաղաքով և եղանք տեսարժան վայրերում և, որ ամենիցկարևորն է , կատարեցինք գիտելիքների և փորձի փոխանակում : Կրթահամալիրում եղան շատ հետաքրքիր օրեր և ստուգատեսեր, որոնցից մեկն էլ Սեբաստացո ւօրերն էին: Բայց ես կառանձնացնեմ հարիսայի օրը, որտեղ ևս մեկ անգամ երևաց մեր կրթահամալիրի միասնակամությունը և այստեղ սովորելու բախտավորությունը : Այս կիսամյակում մեր թատերական խմբակը անգործ չմնաց: Մենք բեմադրեցինք «Տիգրան Մեծ»  և ներկայացումը և  հանձնեցինք կրթահամալիրի դատին: Արդյունքներից , հիրավի,  գոհէինք: Հերթը իրավական ասպարեզիննէ: Այսուս. կիսամյակում տեղի ունեցան չորս սիմվոլիկդատեր,  որոնք հատկապես կարևոր էին մեզ` իրավագետ-քաղաքագետերիս   համար :  Իսկ երրորդ և չորրորդ դատերը տարբերվում էին նրանով, որ հայցվոր և պատասխանող կողմերը ներկայացնում էին մեր կրթահամալրի աշակերտները: Ես նույնպես անմասն չեմ այդ իրադարձություններից. վերջին խաղարկային դատում ես պատասխանող կողմն էի ներկայացնում, և ընկերներիս խոսքերով` բավականին հաջող: Մի շատ կարևոր բան նշեմ, որ եղավ այս կիսամյակում: Մեր կրթահամալիր ընդունվեցին ուսուցիչներ , որոնց ես ողջունում եմ , և հատկապես ուզում եմ առանձնացնել ընկ. Արտակի ն և ընկ. Գրիգորին: Նրանց մուտքը կրթահամալի րհատկապես ինձ համար շատ մեծ ու դրական դերխաղաց: Հուսովեմ, որ նրանք նույնպես ուրախ են և գտել են մեր կրթահամալիրում իրենց տեղը: Այս ուս. տարվանից սկսած մենք սկսեցինք տիար Տիգրանյանի հետ ուսումնասիրել մի նոր առարկա` էթնիկական հոգեբանություն, որն իրոք շատ հետաքրքիր է և տալիս է մեզ նախկինում մտահոգող բավականին շատ հարցերի պատասխաններ: Մի փոփոխություն ևս եղավ: Աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա և ֆիզիկա առարկաների միացումից կազմվել է մի նոր և կյանքի համար շատ կաևոր առարկա`  Էկոլոգիա: Եվ այս հագեցած կիսամյակի վերջին շաբաթվ աառավոտյանպ արապունքները վարեցին Իրավագետ- քաղաքագետների և արևելագետների խորացված ուսուցման114 դասարանը: Կիսամյակը փակեցինք բարձր ու տոնական տրամադրությամբ, իսկ ամփոփեցինք այն ավագ դպրոցի կազմակերպած գեղեցիկ դիմակահանդեսում, որը ուրախ տրամադրություն և ամանորյա լիցքեր հաղորդեց մեզ: