• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանե Գևորգյանը պատմվածքի «Ուլիսիս» մրցույթի գլխավոր մրցանակակիր

Լրատվության այլընտրանքային  ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Դպրոցական բլոգ» ծրագրի ամփոփիչ շնորհանդեսը: Ծրագիրը մեկնարկել է մարտի սկզբից` աշակերտների միջոցով բարձրաձայնելու դպրոցական կյանքում առկա խնդիրները: Սովորողները բլոգինգի միջոցով խոսում են իրենց հուզող հարցերի մասին. ուսուցիչ- աշակերտ հարաբերություններ, դպրոցական խնդիրներ, սեր, ընկերություն և բազմապիսի այլ թեմաներ: 

Միջոցառմանը ներկա էին բլոգի բոլոր հեղինակները:

6 դպրոցական ստացավ 10,000 դրամ խրախուսական պարգև: Գլխավոր մրցանակը`  Net book, ստացավ Դիլիջանից Ռոբերտ Պետրոսյանը, ով ծրագրի ընթացքում եղել է ամենահամարձակ և ամենաակտիվ բլոգերը:

Այնուհետև ամփոփվեցին «Ուլիսիս» պատմվածքի մրցույթի արդյունքները: Դրան մասնակցել էր 24 հեղինակ` հանրապետության տարբեր մարզերից ու համայնքներից: Գլխավոր մրցանակը ստացավ մեր Մանե Գևորգյանը ՙԲաց դուռը՚ պատմվածքի համար, իսկ խրախուսական պատվոգրեր ստացան կրկին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից Լիաննա Առաքելյանը և Լիլիթ Սարգսյանը: Մեր ջերմ շնորհավորանքները Մանեին և մյուս մրցանակակիրներին: