• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազատության հրապարակում

Info.mskh-ը շարունակում է իր լրագրողական հետազոտությունները: Իսկ այս անգամ Info.mskh-ի լրագրողական խումբը որոշեց մի փոքր տեղեկանալ մեր երկրի քաղաքական կյանքից:

 Այդ նպատակներով էլ այսօր գնացինք Ազատության հրապարակ: Գնացինք տեսնելու, թե ինչպես են ընթանում հանրահավաքները: Հրապարակը լիքն էր մարդկանցով, բազմաթիվ վրաններով ու դրոշակներով:

Ի դեպ, Ազատության հրապարակում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բողոքի ակցիան: Տեղ հասնելուց հետո, ընկեր Հերմինեն աշխատանքի բաժանում կատարեց, և ամենքս սկսեցինք զբաղվել մի գործով: Նաև հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանին, և նա մի փոքր բացատրեց ստեղծված իրավիճակը: Այնուհետև լուսանկարվեցինք և անմիջապես տեղադրեցինք մեր կայքում:

Մի խոսքով, այս թեմայով աշխատելն էլ ուներ իր հետաքրքրությունը: