Երկու երես ունեցող Ֆրենկ և Լուի անունն ունեցող կատուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա գրքում գրանցվել է այն պատճառով, որ համարվում է ամենատարեց կատուն, որ նմանատիպ խնդիր ունի: Ֆրենկն ու Լուին 12 տարեկան է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կատվի տերը` Մարտին, որը չի ցանկացել նշել իր անունը, քանի որ մտահոգություն ունի, թե այդ լուրը լսելուն պես իր տան մոտ ուխտագնացություն կսկսվի, ասել է, որ կատուն իր մոտ հայտնվել է 1999 թ., երբ աշխատել է որպես անասնաբույժ տեղի կլինիկաներից մեկում: Նա պատմել է, որ կատվին բերել էին այդ կենտրոն, որպեսզի քնեցնեն, սակայն Մարտին պնդել է, որ ինքը կխնամի այդ կենդանուն:
Ֆրենկն ու Լուին ունի երկուական բերան, քիթ և աչք: Երրորդ աչքը գտնվում է երկու գլուխների արանքում, և չի տեսնում: Կենդանին ունի մեկ ուղեղ, այդ պատճառով նրա մռութները հավասարապես են արձագանքում արտաքին ազդակներին: Կատուն կեր ուտելիս օգտագործում է Ֆրենկի բերանը, իսկ այդ պահին Լուիի քիթը սկսում է շարժվել:
Կատվի տերը նշել է, որ երկու մռութ ունենալը ոչ մի կերպ չի խանգարում Ֆրենկ ու Լուիին նորմալ ապրել Մարտիի տանը և շփվել իր նմանների հետ:
Աղբյուր` 1in.am