• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կորոնավիրուսը դարձել է մի գործիք, որով կարողանում ենք տեսնել նաև կրթական ոլորտի բացերը»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի դասավանդող Մերի Գրիգորյանն ասում է, որ վարակի մասին տեղեկատվության տարածման ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնել տարբեր տարիքային խմբերի երեխաների կարիքները։

Նրա խոսքով, պետական ատյանների ներկայացուցիչները դպրոց պետք է գան ոչ թե միայն ստուգելու ու վերահսկելու նպատակով, այլ երեխաներին կրթելու, նրանց հետ զրուցելու, պատմելու այս թեմայով տարբեր պատմություններ։

Երեխաններին, ըստ նրա, թերագնահատել պետք չէ, նրանք պատրաստ են ամենատարբեր խոսակցությունների և կարող են լուրջ դերակատար լինել կանխարգելման գործում։

«media.am»-ի լրագրող՝ Գայանե Ասրյանի հարցերին պատասխանում է Արևելյան դպրոց-պարտեզի դասվար Մերի Գրիգորյանը։

Նյութը՝ Արևելյան դպրոցի ենթակայքից։