• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը հրավիրում է

«Թումանյանի, Կոմիտասի տարի» շուրջտարյա նախագծով 2019թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը։ Հանրապետությունում գործող մեծ ու փոքր երաժշտական խմբերին, երաժշտական դպրոցների ստեղծագործական խմբերին, անհատ կատարողների հրավիրում ենք կրթահամալիրի բաց և կամերային համերգասրահներում ներկայանալու լայն հանրությանը՝ սեբաստացի մանկավարժական հավաքանուն, սովորողներին, ծնողներին, կրթահամալիրում վերապատրաստվողներին, հյուրերին, Կոմիտաս, դասական երաժշտություն, բարձր մշակույթ տարածելու։

Ամսական մեկ անգամ՝ չորեքշաբթի օրը, և բոլոր ուրբաթներին կրթահամալիրում բաց համերգ է։ Կրթահամալիրն իր մեծ ու փոքրով՝ սովորողով ու ուսուցչով, դառնում է երաժշտական բաց նախագծերի համակարգող, կազմակերպիչ։ Հրավիրում ենք երաժշտասեր հասարակությանը՝ մեր ֆիլհարմոնիկի ունկնդիրը դառնալու։

Համերգների ծրագրերին, լուսաբանմանը կարող եք ծանոթանալ mskh.am-ում, երաժշտության կենտրոնի բլոգում, «Սեբաստացի TV»-ում։

Ի՞նչ է սպասում մեզ այս չորեքշաբթի։ 

Մեր հասցեն՝ Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոն

Կոնտակտային անձ՝ ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյան, [email protected]

Ֆոտոկոլաժը՝ Անի Սարգսյանի