• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկօրյա ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
23.05.2019թ.

«Իջևան-Դիլիջան» նախագծի իրականացման համար թույլատրել կրթահամալիրի Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողների ուսումնական ճամփորդությունը Իջևան-Դիլիջան։ Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Էմմա Այվազյանին և Հռիփսիմե Գալստյանին.
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մայիսի 24-ին, ժամը 09.30, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ մայիսի 25-ին, մինչև ժամը 17.00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter 35 QP 464 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)․
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Իջևանում՝ Հռիփսիմե Գալստյանի քեռու տանը, սնունդը, գիշերակացը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Լիլիթ Արևշատյան
  2. Օֆելյա Անդրեասյան
  3. Միհրան Կարսեցյան
  4. Դավիթ Գրիգորյան
  5. Մարիա Աբրահամյան
  6. Նարեկ Ավետիսյան
  7. Դավիթ Հովհաննիսյան
  8. Արայիկ Արշակյան
  9. Անի Գյոզալյան
  10. Միլենա Պողոսյան
  11. Ռաֆայել Քեքեջյան
  12. Մարի Մադոյան
  13. Ավետիսյան Ստեփան

Հավելված 2
ԾՐԱԳԻՐ

Մայիս 24

9.30՝ մեկնում Մայր դպրոցից
11.30-13.00՝ ժամանում Լուսաձորի դպրոց, շրջայց դպրոցում, կլոր սեղան դպրոցում
13.00-14.00՝ մասնակցություն վերջին զանգի արարողությանը
14.30՝ ճաշ Հռիփսիմե Գալստյանի պապիկի տանը
15.30՝ ֆուտբոլային մրցույթ սովորողների հետ
17.00-18.00՝ այց Իջևանի քանդակի այգի, տեսապատումների ստեղծում, քայլք Իջևանում
18.40՝ ժամանում հյուրատուն (Հռիփսիմե Գալստյանի քեռորդու տուն)
19.20՝ ճաշ
19.40-21.00՝ զբոսանք, ինտելեկտուալ խաղեր, անձնական հիգիենա, քուն

Մայիս 25

9.00-10.00՝ վերկաց, նախաճաշ
10.00-10.30՝ նախավարժանք, խաղեր
11.00՝ լուսաձորցիների հետ այց գյուղի «Զանի աղբյուր» կոչվող կոթող։ Զրույց սովորողների միջև։ Թեմա` մեր կրթական համակարգը։
13.10-14.00՝ Այց Գոշավանք, քայլք Գոշի հովտում, Գոշի և Աղստևի խառնարան
14.00-14.35՝ ճաշ հովտում
14.40-17.00՝ վերադարձ