• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ 
15.05.2019թ.

2019թ. մայիսի 16-17-ին  Արտաբույնքի միջնակարգ դպրոցի աղջիկների և տղաների ֆուտբոլի թիմը հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու Հեղինակային կրթական ծրագրերով ամենամյա ստեղծագործական 14-րդ մայիսյան հավաքին։ Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության համակարգող ճանաչել Նաիրա Հարությունյանին, Գոհար Եղոյանին և ընկերներին.
  2. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության նախագիծը (հավելված 2).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան․
  4. սնունդը` ճաշը՝ յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով, նախաճաշ և ընթրիք՝ յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, կազմակերպել ըստ ծրագրի․
  5. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան

Հավելված 1

Մասնակիցների ցուցակ

  1. Ագապի Թադեվոսյան  մարզիչ
  2. Էնրիկե Թադեվոսյան
  3. Ռոլանդ Բագրատյան
  4. Լևոն Աբրահամյան
  5. Շմավոն Բայաթյան
  6. Վահե Խաչատրյան
  7. Արթուր Վարդանյան
  8. Խաչիկ Սահակյան
  9. Նանե Թադեվոսյան
  10. Արմենուհի Մանուկյան
  11. Սյուզի Մկրտչյան
  12. Էմմա Սետրակայան
  13. Իզա Սահակյան

Հավելված 2

Ընդունելության ծրագիր

Մայիսի 16, հինգշաբթի

17:15՝ Դիմավորում
17:30 - 18:00՝ Խմբի տեղավորումը  ընթրիք, հանգիստ
18:00 - 21:00՝ Զբոսանք երեկոյան Երևանում, պատասխանատու՝  Նաիրա Հարությունյան  և ընկերներ
21:00՝ վերադարձ կացարան

Մայիսի 17, ուրբաթ

8:30՝ Նախաճաշ Հյուսիսային դպրոցում
9:00 - 9:30՝ առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
10:20 - 11:00՝ Ընկերական ֆուտբոլային խաղ-հանդիպում
11:00 - 12:00՝ Մարզական պարապմունքներ/ հրաձգություն, հեծանվավարություն, ֆուտբոլի մրցաշարի դիտում/
12:00 - 12:30՝ Հավաքի մասնակիցների ընդմիջում
12:30 - 13:00՝ Ընկերական ֆուտբոլային խաղ-հանդիպում
13:00 - 14:00՝ Հավաքի մասնակիցների շրջայց
14:00 - 14:30՝ Կլոր սեղան-հավաքի ամփոփում «Սեբաստիա» սրահում
14:30 - 15:00՝ Ճաշ մայր դպրոցում
15:15 - 16:00՝ մասնակցություն մեդիաուրբաթին
16:30՝ վերադարձ,  հյուրերի ճանապարհում, պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան և ընկերներ