• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիա

Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում

Ապրիլի 26-27

  • Ապրիլի 26-ին, ժամը՝ 9․00-ից
    Հեղինակային կրթական ծրագրերի  ֆիզիկական և մեդիա միջավայրեր, ծրագրի մշակման, իրականացման և տարածման կազմակերպում 

Մասնակիցները հնարավորություն կունենան կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ծանոթանալու իրենց հետաքրքրող ծրագրերին, կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցի ընթացքում ծանոթանալու բնակելի արվարձանում կրթական պարտեզի մոդելին, կրթահամալիրի ուսումնական կենտրոններին, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներին, Ուսումնական ագարակին՝ որպես ամբողջական ներառական կրթական բաց միջավայր, կրթական ծրագրի միջավայրի զարգացումներին:

  • Ապրիլի 27-ին, ժամը՝ 9.00-ից
    Կլոր սեղաններ 

Ներկայացվում են կրթահամալիրը, հեղինակային կրթական ծրագիրը 2019, 2020-2022թթ, հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ստեղծման խնդիրներ, պայմաններ, առկա և ակնկնկալվող արդյունքները։
Մասնակիցները հնարավորություն կունենան պարզաբանելու իրենց հետաքրքրող հարցերը, ձևակերպելու առաջարկություններ, գործընկերություն։

Հավաքի նյութերը հրապարակվում են մեդիագրադարանում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, լուսաբանումը՝ հավաքի բլոգում, mskh.am-ում, հեղինակային կրթական ծրագրի հեղինակ մանկավարժական աշխատողների և սովորողների բլոգներում։

Մասնակիցները կրթահամալիրում կարող են օգտվել կրթական փոխանակումների կացարանից։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի