«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ռադիոլուրը՝ Անահիտ Մելքոնյանի և Քոլեջի ուսանողների․
Արենի-1 քարանձավը, որը հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվամբ, գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ Արփա գետի ափին: Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։Մի քանի տարի առաջ Թռչունների քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը:ԱՐՏբզզանի եթերում պատմաբան Սեյրան Մկրտչյանն է: