ՀՐԱՄԱՆ
17.01.2019թ.
Ս.թ. հունվարի 19-ին «Բլեյան» հեղինակային կրթական բաց ցանցի, «Ուսումնական Գյումրի», «Կոմիտաս 150» նախագծերով կազմակերպել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի, վոկալ համույթի, ազգային նվագարանների համույթի կրթամշակութային-հայրենագիտական ճամփորդությունը Շիրակի մարզ․ Ազատան գյուղ, Գյումրի (ծրագիրը կցվում է): Ճամփորդության պատասխանատու նշանակել Տաթև Աբրահամյանին, օգնական՝ Արմինե Թոփչյանին: Ճամփորդությունը կազմակերպել Սպրինտեր 60 PQ 077 և Ֆորդ 60 OC 077 մակնիշի մեքենաներով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27) և Կարեն Հարությունյան (հեռ․ 077 89 70 17): Մեկնումը՝ ժամը 8.15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձը՝ մինչև 20.00։
Ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսը տրամադրում է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը։
Մասնակիցների ցուցակ
Ծրագիր
08.15 – Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11.00 – Շիրակի մարզ. Ազատան գյուղ. հոգևոր կատարումներ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում, ծիսական խնջույք գյուղի մշակութային ակումբում
12.00 – Թափառում Գյումրիում, այցելություն գործընկեր-կազմակերպություններին
14.00 – Կլոր սեղան Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում.
Հեղինակային մանկավարժության բաց կրթական ցանցի ներկայացում. «Ուսումնական Շիրակ», «Ուսումնական Գյումրի» նախագծերով 2018-ի ձեռքբերումներ, 2019-ի գործողություններ
15.00 – Երգչախմբային հանդիպում, տոնախմություն Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի դահլիճում
Ծրագիր
• Գյումրու նորաստեղծ երգչախմբի ներկայացում. երգի կատարում. է. Հովհաննիսյան «Նանարի նայ», Կոմիտաս «Ալագյազ»
• Գյումրու «Խազեր» երիտասարդական երգչախումբ. Կոմիտաս. «Քրիստոս պատարագյալ», «Ալագյազ աչերդ», Էդգար Հովհաննիսյան «Գորանի»
• «Սեբաստացիներ» վոկալ համույթ. ազգային երգեր «Ծառի տակին կար կանեմ, Մարե»
• «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. Կոմիտաս «Առավոտ լուսաբեր», «Հայրիկ, հայրիկ», Է. Հովհաննիսյան «Անուշ անուրջով»
• Միասնական երգեր. «Ախ լոթի Մարալ», «Բոբիկ ջուր մի էրա», «Ցորեն եմ ցանե»
• «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթ. ազգային երգ-պար տոնախմբություն
17.00 – վերադարձ
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան