• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2018-2019 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին

ՀՐԱՄԱՆ
25.10.2018թ.

Կրթահամալիրի կրթական օբյեկտներում 2018-2019-ի ջեռուցման շրջանը սկսելու համար.

  1. ավարտել.
  • կրթական օբյեկտների ջերմամեկուսացման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը․
  • դասարաններում, աշխատասենյակներում, ուսումնական այլ տարածքներում լուսամուտների-դռների բռնակների, փականների,  հանդերձարանների կախիչների վերանորոգումը-տեղադրումը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
  • արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորության աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
  • գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
  • տանիքների նորոգման (կաթոցների վերացման) աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
  • կրթական օբյեկտների էլեկտրական ջեռուցիչների ստուգման, վերանորոգման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
  • կրթական օբյեկտների կաթսայատներում անվտանգության տեսուչի հայտնաբերած թերությունները վերացնելը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը․
  • կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը.
  1. կատարված աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1), դրանք հրապարակել մինչև նոյեմբերի 12-ը.
  2. կաթսայատները գործարկել՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքերում 180-200C տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը,  սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների ղեկավարները (հավելված 2).
  3. կրթահամալիրի տնօրենի օգնական Կարապետ Ռուբինյանին ճանաչել կրթական օբյեկտների կաթսայատների անվտանգ շահագործման պատասխանատու․
  4. հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման ցանցի սպասարկման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3).
  5. հանձնարարել Կարապետ Ռուբինյանին մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով․
  6. հանձնարարել Կարապետ Ռուբինյանին մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը դպրոցների ղեկավարների հետ կազմել կրթական օբյեկտների ձմռան նախապատրաստման շիննորոգման, շինբարելավման աշխատանքների ցանկը և ժամանակացույցը, այն հաշվով, որ այդ աշխատանքները հիմնականում ավարտվեն մինչև նոյեմբերի 10-ը․
  7. դպրոցների ղեկավարներին՝ 2018թ. նոյեմբերի 5-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.
  • կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,
  • կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները.
  1. հրամանում նշված անձանց հրամանին ծանոթացնել անհատապես, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն`           Ա․ Բլեյան

Հավելված 1
Հաստատում եմ
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա․ Բլեյան
ԱԿՏ

Մենք՝ ներքոստորագրյալներս, ուսումնասիրեցինք … կրթական օբյեկտի (հասցեն՝ ….) կաթսայատան ջեռուցման սարքերի վիճակը, փորձարկեցինք դրանք, ուսումնասիրեցինք ջեռուցման ներքին ցանցի բոլոր հանգույցները, փորձարկեցինք ջեռուցման ներքին ցանցը:

  • Կաթսայատունն ունի պահանջվող մաքրություն, չկան ավելորդ իրեր:
  • Կաթսայատանը տեղադրված են կրակմարիչները և անհրաժեշտ բոլոր պիտույքները:
  • Կաթսայատան սարքերն անթերի աշխատում են, ջեռուցման ներքին ցանցը վնասված չէ, ջեռուցման մարտկոցները, խողովակները ջուր չեն թողնում:
  • Հնոցապանն ունի աշխատելու թույլտվություն:
  • Դպրոցում առկա են կրթահամալիրի տնօրենի հրամանի կատարումն ապահովող պայմաններ:

Դիտողություններ և առաջարկներ՝

Կազմեցին`

Պատասխանատու՝          Կ․ Ռուբինյան
Կրթական օբյեկտի ղեկավար՝   
Կաթսայատան շահագործող՝
Ջեռուցման ցանցի սպասարկման պատասխանատու`   Է․ Գավարյան

Ամիս, ամսաթիվ

Հավելված 2

Կրթական օբյեկտի ղեկավար,
կրթական օբյեկտում ջեռուցման աշխատակարգ սահմանող պատասխանատու անձ

  • Արևելյան դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 47/1) - Նառա Նիկողոսյան
  • Արևմտյան դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1) - Ռիմա Երեմյան
  • Հարավային դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6) - Շամիրամ Պողոսյան
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ (հասցեն՝ Րաֆֆու 69/1) - Քնարիկ Ներսիսյան
  • Քոլեջ (հասցեն՝ Զ. Անդրանիկի 92/6) - Տաթև Բլեյան
  • Մայր դպրոց (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25) - Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ
  • Մեդիակենտրոն (հասցեն՝ Րաֆֆու 57) - Լիլիթ Ազիզխանյան
  • Ագարակ  (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/2) - Էդմոն Փաշինյան
  • Արատեսի դպրական կենտրոն – Սմբատ Պետրոսյան

Հավելված 3

Կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակ

  1. Բոլոր կաթսայատների էլեկտրական աշխատանքների սպասարկում – Մկրտիչ Ղազարյան
  2. Կոյուղիների արտաքին ցանցերի սպասարկում -  Էդուարդ Գավարյան
  3. Կրթական օբյեկտների ջեռուցման ցանցում արտակարգ պատահարների վերացում - Էդուարդ Գավարյան

Կրթական օբյեկտների կաթսայատների շահագործման պատասխանատուներ

  1. Արևելյան դպրոց-պարտեզ - Արմեն Վարպետյան
  2. Արևմտյան դպրոց-պարտեզ – Վանիկ Թոփչյան, Հրանտ Գիժլարյան
  3. Հյուսիսային դպրոց-պարտեզ - Արմայիս Վարդանյան
  4. Հիմնական դպրոց-պարտեզ - Համլետ Կարապետյան
  5. Քոլեջ - Սերգեյ Օնանյան, Ներսես Հայրապետյան
  6. Մայր դպրոց - Վլադիկ Աբրահամյան, Մանուկ Բաբայան
  7. Մեդիակենտրոն – Սիրուշ Տեր-Միլիտոսյան
  8. Ագարակ – Վանիկ Թոփչյան
  9. Արատես – Տարոն Հակոբյան