• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ժանգոտ դդում». մեդիափառատոնի երկրորդ ու ամենաաշխույժ օրը

Այսօր Մեդիակենտրոնում «Ժանգոտ դդում» մեդիափառատոնի մասնակիցները շարունակեցին  ծանոթանալ ներկայացված աշխատանքներին: Սկզբում ներկաներին ողջունեց տիար Բլեյանը, այնուհետև սկսվեց ցուցադրությունը: Ֆիլմերը դիտելու էին եկել կրթահամալիրի ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, ժյուրին, ինչպես նաև՝ Վրաստանից երկու օր առաջ ժամանած հյուրերը: Ցուցադրվեցին անիմացիոն ֆիլմեր, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին: Ֆիլմերը  հաճույքով  դիտեցին մեր վրացի ընկերները: Նրանք կրթահամալիրում առաջին անգամ էին  մասնակցում այդպիսի փառատոնի: Ֆիլմերի դիտման ընթացքում տիրում էր ուրախ, աշխույժ մթնոլորտ: Երկու ժամ հետո հայտարարվեց մեդիափառատոնի երկրորդ օրվա փակումը: Այնուհետև ժյուրին անցավ իր բարդ գործին՝ մրցանակակիրներին ընտրելուն: Վաղը տեղի կունենա փառատոնի փակումը. կհայտարարվեն մրցանակակիրների անունները և  կտրվեն մրցանակներ: