• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փառատոնի երկրորդ օրվա նախապատրաստումը

 

Այսօր ռոք փառատոնի երկրորդ օրն է: Կազմակերպիչներն անում են ամեն ինչ, որպեսզի լավ ընթանա ռոք փառատոնի երկրորդ օրը: Բոլորը շատ անհանգիստ են և պատրաստվում են իրենց ելույթին: Ամեն ինչ իր տեղում է, երգողները պատրաստվում են իրենց խմբերի հետ մեկտեղ, ստուգում են ձայնը և երաժշտությունը, փորձում են իրենց պարային համարները: Կազմակերպիչներն ընդունում են տարբեր դպրոցներից ժամանած մասնակիցներին և օգնում նրանց հարմարվել: Բոլորը շատ ուրախ են և անհանգիստ, քանի որ մի քանի ժամից լինելու է իրենց ելույթը: Ահա այսպես է ընթանում մեր ռոք փառատոնի երկրորդ օրը: Սպասե´նք ժամը տասնմեկին և գժվենք լիովին: