• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-ֆրանսիական ճամբարի առաջին օրվա մասին

Լիլիթ և Մանե քույրիկները, ովքեր ժամանել են Փարիզից, անչափ գեղեցիկ, խելացի և տարբերվող անհատներ են: Յուրաքանչյուրն իր նախասիրություններով առանձնանում է, ուստի, օրվա զբաղվածությունը աշխատել ենք այնպես կազմել, որպեսզի իրենց համար հնարավորին հետաքրքիր լինի և արդյունավետ:

Լիլիթին այսօր ջրահարսի  պատվավոր կոչում կարող ենք տալ, քանի որ օրվա մեծ մասը անցկացրեց ջրում՝ բաց և փակ լողավազաններում: Մանեն, իր յոթերորդ երկնքում էր՝ գնացինք Ագարակ ձիավարության: Հինգ տարի զբաղվել է ձիասպորտով և շատ է սիրում  չորքոտանի հրաշալիքներին: Խնամեց, սանձեց, թամբեց ընկեր Խորենի օգնությամբ, իհարկե գերակշիռ մասը ՝ միայնակ փորձեց հաղթահարել: Ճամբարականներին մի խմբի հետ, որոշեցինք ֆրանսերեն խոսել և էլեմենտար հասկացությունները փորձել հիշել: Կարծում ենք շուտով կկարողանանք քիչ, բայց խոսել ֆրանսերենով: Աղջիկները, հայոց լեզվի բավական լավ ու հարուստ բառաֆոնդ ունեն  և իհարկե հաճուքով ու գեղեցիկ են խոսում հայերեն: Մանեն համոզված է, որ մենք հայերս ավելի ջերմ ենք, հյուրընկալ ենք: Ճիշտ է, իրեն շատ դուր չի գալիս, որ  դրսում ժարգոնային խոսակցություն է ականջով ընկնում, բայց համոզված է, որ դա էլ կշտկվի: Լիլիթի համար եղանակը հաճելի է, ճիշտ է չոր  ամառ է, բայց շնչել լինում է: Երկուսն էլ միաբերան ասացին, որ հաճույքով կապրեին հայրենիքում:

Հեծանվավարեցինք, լողացինք, ձիավարեցինք, նկարչական պլեների մասնակցեցինք և այսքանով ճամբարային այս օրն էլ ավարտվեց:

Նյութի աղբյուրը։