Բոլնիսյան աշխատանքային օրը սկսվեց դպրոցների, նախակրթարանների այցելությամբ: Եղանք Բոլնիսի "Դավիդիանիի" և թիվ 1 դպրոցներում, մասնավոր և պետական նախակրթարաններում, Բոլնիսի Մշակույթի պալատում, դրամատիկական և տիկնիկային թատրոններում: Հայկական դպրոցում մեզ դիմավորեցին հայկական երգ ու պարով, մենք էլ կազմակերպեցինք Թամզարա պարերգի ուսուցումն ու միասնական կատարումը: Այնուհետև մեզ սպասում էին համերգասրահում, որտեղ մեր "անլուրջները" պետք է իրենց փորձն անեին: Փորձից հետո մեզ մի փոքր հանգիստ տվեցին՝ մինչև համերգի և վիկտորինայի սկիզբը:
Լուսանկարները՝ Միքայել Առաքելյանի