• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարսանեկան ծեսի գույներ. կանաչ-կարմիր

Եթե ինձ հարցնեն` որն է ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը` առանց վարանելու կպատասխանեմ.

-Բառարան կարդալը:

Սիրում եմ բառարաններում «թրև գալ» ու, որպես կանոն, անում եմ մեծագույն հաճույքով: Փորձենք պարզել հայկական ավանդական հարսանիքի` թերևս ամենատարածված գույների` «կանաչ» և «կարմիր» բառերի ստուգաբանությունը:

Եվ այսպես` կարմիր:  Հրաչյա Աճառյանը սա համարում է փոխառություն պահլավերենից: Այս բառի արմատով կազմված շատ բառեր տարածված են աշխարհի շատ լեզուների մեջ` եբրայերեն, պարսկերեն, հնդկերեն, հունարեն, ալբաներեն և այլն: Հնդեվրոպական լեզվում արմատն է կրմի, որ նշանակում է «որդ»:

Ամբողջական տեքստը՝ բլոգում: