• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2017թ. դեկտեմբերի 30-ից 2017թ. հունվարի 7-ը կրթական օբյեկտների պահպանության և շահագործման մասին

ՀՐԱՄԱՆ
22.12.2017թ.

  1. Հաստատում եմ 2017թ. դեկտեմբերի 30-ից 2018թ. հունվարի 7-ը կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները (այսուհետ՝ Շենքեր), հերթապահի աշխատանքի նկարագրությունը (հավելված 1), կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակը (հավելված 2), աշխատողների հերթապահության ցուցակը (հավելված 3), ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 4):
  2. Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը, նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16-18 աստիճան:
  3. Հունվարի 5-ին Հյուսիսային դպրոցը ջեռուցել «Սուրբ Ծնունդ. Ուսուցչի լույսը կրթահամալիրում» տոնական նախագծի կազմակերպման համար։
  4. Կրթահամալիրում բնականոն գործընթացը վերսկսել հունվարի 8-ից։
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
  6. Աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Ռ. Սահակյանցը:

Կրթահամալիրի տնօրեն`       Ա. Բլեյան