• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերգի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
22.12.2017թ.

Կրթահամալիրի «Սեբաստացի խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանի հայտով Ավագ դպրոցի սովորողներ Սոնա Փափազյանին (9-րդ դասարան), Արփի Սահակյանին (10-րդ դասարան), Նարե Մամիկոնյանին (10-րդ դասարան) և Մելինե Մարտիրոսյանին (11-րդ դասարան) Անի Նավազարդյանի ղեկավարությամբ թույլատրել 2017թ. դեկտեմբերի 23-24-ին «Խազեր» համույթի հետ մասնակցելու Տավուշի մարզի Բերդաբեր և Մովսես գյուղում կազմակերպվող համերգներին։

Ընդունել ի գիտություն, որ խմբի տեղափոխումը, սնունդը և գիշերակացը Մովսես գյուղում կազմակերպվում են «Խազերի» միջոցով։

 

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա․ Բլեյան