• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն դեպի Պարսկահայք. Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք

Սուրբ Ստեփանոս Նախավկայի  վանքը գտնվում է Իրանի արևելյան Ատրպատական նահանգում, Ջուլֆա  քաղաքից 16 կիլոմետր  հեռավորության վրա, Արաքս գետի հարավային ափին  գտնվող, այժմ լքված Դարաշամբ գյուղից մոտ մեկ կիլոմետր դեպի արևելք: Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու,Վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված և պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում, որոնցից հյուսիսում են գտնվում Սբ. Ստեփանոս եկեղեցին՝ հարավից կից երկհարկ եռաստիճան զանգակատնով, և Սբ. Պողոս-Պետրոս միանավ թաղածածկ եկեղեցին։ Դեղնա-կարմրավուն ֆելզիտային տուֆի մաքուր տաշված քարերով կառուցված Ս. Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև է, եռախորան, արևմտյան ուղղանկյուն թևով, արտաքուստ՝ ուղղանկյուն: Պատերը ներսից աղյուսապատ են և սվաղված: Խորանները յոթանիստ են, անկյունային սենյակները՝ երկհարկ: