• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում ենք Մասնագիտական կրթության և զարգացման ազգային կենտրոնի վերապատրաստումներին

Մայիսի 10-12-ը ես` Լուսինե Ալեքսանյանս և Նվարդ Սարգսյանը մասնակցում ենք  ՄԿՈւԶԱԿ-ի կազմակերպած  «ՄԿՈՒ պալնավորում և կատարողականի կատարում» թեմայով վերապատրաստումներին: Այն վարում է Սամվել Պիպոյանը: Առաջին օրը  պայմանականորեն բաժանվեցինք խմբերի SWOT (ներքին և արտաքին միջավայրի ուժեղ, թույլ, հնարավորություններ, վտանգներ) համակարգով գնահատեցինք ուսումնական հաստատությունները: Կրթահամալիրն իր կառուցվածքային առանձնահատկություններով հետաքրքիր էր բոլորին, ներկայացում-զեկույցն ընթացավ հարց ու պատասխանով: Եղան նաև այլ խաղ-առաջադրանքներ: Վերապատրաստումը դինամիկ էր, պրակտիկ աշխատանքներով հագեցած: Մասնակցում էին միջնակարգ մասնագիտական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ և դասավանդողներ: Աշխատանքների ավարտին տրվելու են վկայագրեր: