• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենսամշակութային քայլարշավ. Եղիպատրուշ

Նկարագրություն: 
Մեր երթուղու սկզբնակետը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղն է: Այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին : Այստեղից երևում է ՀՀ ամենաբարձր լեռնագագաթ Արագածը: Գյուղը գտնվում է Արագածոտնի մարզկենտրոնից 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մետր, Ապարանից՝ մոտ 15 կմ հարավ՝ Ապարանի ջրամբարի հարավ-արևելյան մասում՝ Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։ Այնտեղ է գտնվում Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին` կառուցված 10-13-րդ դարերում: Եղիպատրուշի եկեղեցին կանգուն հայկական եկեղեցի է: Գյուղը հազարամյակների պատմություն ունի։ Գյուղի ձախակողմում գտնվող ձորակի երկու կողմերում շինարարական աշխատանքներ կատարելիս բացվել են մ.թ.ա. 3-րդ-2-րդ հազարամյակների դամբարաններ: 4-5-րդ դարերում տարածաշրջանի տերերը՝ Գնթունիները, գերեզմանոցի արևմտյան եզրին կառուցել են մեծ բազիլիկ եկեղեցի, որի հյուսիսային պատի մի հատվածը պահպանվել է առ այսօր։ Եկեղեցու մոտ կան 7-8-րդ դարերի մի քանի խաչքար: