• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ձոն 2016»

Հեղինակային կրթական ծրագիր

Տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես

Մարտի 4-ապրիլի 11

Ստուգատեսի նպատակը՝ սովորողների, դասավանդողների կարողությունների զարգացման, հմտությունների մշակման փորձի ներկայացում, խրախուսում, տարածում  

Ստուգատեսի խնդիրները՝ ըստ կրթական աստիճանների՝ ինքնասպասարկման, մեդիատեխնոլոգիական ինքնասպասարկման, սոցիալականացման, աշխատանքային կարողությունների, սովորողի և ուսուցչի ինքնուրույնության, ինքնավարության,  ինքնուսուցման տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում, մեթոդական հոդվածների մշակում

Տեխնոլոգիական հանրակրթության ստուգատեսի մշակումը, կազմակերպումը և տարածումը կրթահամալիրի ուսումնական հաստատության կարողությունների ցուցադրություն է։ 

Ստուգատեսի բովանդակությունը

  1. Ըստ տարիքային խմբերի՝ ինքնասպասարկման, մեդիատեխնոլոգիական ինքնասպասարկման, սոցիալականացման, աշխատանքային կարողությունների գրանցում
  2. Կրթահամալիրային նախագծեր
  • «Կարդում ենք»
  • «Մայրենիի օրեր»
  • Շախմատի ներդպրոցական առաջնություն
  • Տիգրան Հայրապետյանի օրեր. հասարակագիտական ստուգատես
  • Նախագծային ուսուցման ստուգատես
  • Ռազմա-մարզական գարնանային խաղեր
  • «Արհեստ+արվեստ» նախագիծ
  • «Միջավայր-փոխազդեցություններ-շարունակականություն
  • «Կրթական պարտեզ» նախագիծ
  • «Ֆլեշմոբի տարածում» նախագիծ
  • Սուրբ Հարության ծես

Ակնկալվող արդյունքները

  • Ուսումնական նորամուտներ
    Հեծանիվների վերանորոգման արհեստանոց
    Սարքաշինական արհեստանոց
    Ընթերցարան-ակումբ
  • Ուսումնական նյութեր, նվերներ
  • Ցուցահանդես-վաճառք
  • Ցուցադրություններ (Գեղարվեստի ցուցասրահում, դպրոցական ցուցասրահներում)
  • Սուրբ Հարության տոնակատարություն
  • Մեթոդական հոդվածներ