• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Թերթելով էջերը. էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում» ծրագրի սեմինարին

Հունվարի 29-ին, Երևանի Ամերիկյան անկյունում (Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան) Armenian eBooks նախաձեռնությունը կազմակերպել էր «Թերթելով էջերը. էլեկտրոնային գրքի մշակույթը Հայաստանում» քառամսյա ծրագրի սեմինար-քննարկում: Սեմինար-քննարկմանը կրթահամալիրից մասնակցում էին Զարուհի Առաքելյանը և Անահիտ Հարությունյանը:

Սեմինար-քննարկումը մեկնարկեց ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանի ողջույնի խոսքով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Սեմինարավարներ Մարատ Յավրումյանը և Ռուբեն Միրաքյանը ծրագրի առաջին մասում ներկայացրեցին էլեկտրոնային գրքերի ստեղծման և տարածման առանձնահատկությունները, էլեկտրոնային գրախանութներից ու շտեմարաններից, էլեկտրոնային գրքերի ընթերցիչներից օգտվելու սեփական փորձը: Քննարկվեցին էլեկտրոնային գրահրատարակչության խնդիրներն ու հեռանկարները, զարգացման հիմնական մոդելները, Հայաստանում գործող նախաձեռնությունները:

Սեմինարի երկրորդ մասը գործնական էր. նախապես ներբեռնած Jutoh ծրագրի միջոցով Էդգար Ալան Պոյի պատմվածքների ժողովածուն փորձեցինք էլեկտրոնային գիրք դարձնել:

Սեմինարը հետաքրքիր էր, գործնական: Հեռավար աշխատելու ու հետագա համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Գլխավոր լուսանկարը՝ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի ֆեյսբուքյան էջից: