• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնին մեզ հետ է Թբիլիսիի 37 դպրոցը

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսին մասնակցելու  նպատակով կրթահամալիրը հյուրընկալում է Թբիլիսիի համար 37 դպրոցի աշակերտների և ուսուցիչների խմբին: Ընդամենը մեկ ամիս առաջ, երբ ինքներս էինք նրանց հյուրը, նրանք մեզ շատ ջերմ ու սիրալիր ընդունեցին Թբիլիսիում, իրենց ընտանիքներում : Եվ հիմա հաճույքով փորձում ենք նույնքան ջերմ ու հյուրընկալ վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ: Առավոտյան նրանց խումբը եկավ Մայր դպրոց և մասնակցեց մեր ընդհանուր պարապմունքին, որից հետո միասին շրջեցինք դպրոցով ու նրանց ծանոթացրինք մեր դպրոցի առանձնահատկություններին: Սկզբում նրանց համար մի փոքր տարօրինակ էին դպրոցում եղած ազատութունն ու ուսուցման այլընտրանքային եղանակները, սակայն որոշ ժամանակ անց արդեն հիացմունքով ու ոգևորվածությամբ էին ասում, որ այդ ամենն իրենց դուր է գալիս: Հետո դպրոցից դուրս եկանք ու զբոսնեցինք շրջակայքում: Երևանյան գեղեցիկ աշունը նրանց շատ գրավեց, ու սկսեցին լուսանկարվել այգիների, փողոցների մոտ: Այնուհետև վերադարձանք դպրոց ու ներկա գտնվեցինք Մեդիաչորեքշաբթիին: Ներկա' ոչ միայն որպես դիտող, այլև որպես մասնակից, որովհետև նրանց մեջ շատ շնորհալի երեխաներ կային: Հետո էլ մի քիչ հանգստացանք ու երեկոյան գնացինք քաղաքում շրջելու: Հուսով եմ, որ նրանց այս ամենը դուր եկավ: