• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երեք մեղք

Ռուսալեզու կայքից թարգմանեցին
Հռիփսիմե Ահարոնյանը և
Լուսինե Իսրայելյանը
10-4 դասարան

Կա երեք մեղք,-ասաց իմաստունը:
Ամբոխը քար կտրեց:
-Առաջին մեղքը չարախնդալն է: Եթե հարևանի կովը սատկել է, դա առիթ չէ զվարճանալու: Ես չեմ ասում, որ դուք պետք է մի բանով օգնեք հարևանին, բայց պետք էլ չէ ուրախանալ ուրիշի դժբախտության վրա: Ձեր հարևանները նույնպես մարդիկ են, և պետք չէ նրանց վատը ցանկանալ:
Ամբոխը խրախուսաբար աղմկեց: Իմաստունը սպասեց, մինչև աղմուկը դադարի և շարունակեց:
-Երկրորդ մեղքը հուսահատությունն է: Նույնիսկ եթե միայն մեկ կով ունեք, նույնիսկ եթե նա ծեր է և հիվանդ, նույնիսկ եթե նա շատ քիչ կաթ է տալիս, պետք չէ թթվել: Վայելեք կյանքը: Այո, նա ծեր է և հիվանդ
,
բայց դա, այնուամենայնիվ, կով է: Ուրիշներն, օրինակ, ընդհանրապես կով չունեն:
Ամբոխը խրախուսաբար աղմկեց: Իմաստունը սպասեց, մինչև աղմուրկը դադարի, բայց ամբոխի միջից մի ձայն լսեց.
-Եթե ես չեմ թթվում և ուրախանում եմ, որ կով ունեմ, իսկ ուրիշը չունի, դուրս է գալիս, որ ես ուրախանում եմ նրանով, որ մեկ ուրիշը ապրում է ինձանից վատ, իսկ դա արդեն չարախնդալ է:
-Իսկ երրորդ մեղքը,-առաջ տարավ իմաստունը,- քթիմազությունն է։