• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անմիջական, հետաքրքիր սեմինար

Սեմինարին մասնակցում էին Հայաստանից և Թուրքիայի ուսուցիչներ, ուսանողներ, փորձագետներ: Թեման՝ «Հայաստանում և Թուրքիայում կրթական համակարգի խնդիրները»: Կրթահամալիրի տնօրենը իր խոսքով, պատրաստվածությամբ, իհարկե, առանձնացավ, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես թուրք գործընկերների մեջ: Զեկուցման ժամանակը սպառվել էր, բայց հարցերը շարունակում էին հնչել: Սեմինարից հետո առանձին մարդիկ մոտեցան, փոխանակեցին հասցեներ: 

Իմ ու Արմինե Թոփչյանի համար փորձություն էր՝ հաղթահարել լեզվական դժվարություններ, շփման մեջ մտնել թուրք գործընկերների հետ: Անմիջական, հետաքրքիր սեմինար ստացվեց, որը հուսով ենք կդառնա գործընկերության սկիզբ:

Սեմինարի լուսանկարների շարունակությունը՝ տիար Բլեյանի վաղվա գրում: