• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր աստղացուցարանը հայերեն ֆիլմեր կունենա

Այսօր՝ հուլիսի 15-ին՝ ժամը 11.00, կրթահամալիր են այցելել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ներկայացուցիչները՝ ընկերության նախագահ Վահան Շաքարյանի ղեկավարությամբ: Նրանց աստղացուցարան է բերել աստղացուցարաններին հարմար ձևաչափով պատրաստված տիեզերագիտական նոր անիամացիաների ցուցադրությունը։ Հայկական ուսումնական նոր անիմացիաների ստեղծման իրենց ծրագիրը կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի ղեկավար Լևոն Արամյանը և աստղացուցարանի մասնագետ Արմինե Ղազարյանը, իրականացնում են «Թի-Էս-Դի»-ի աջակցությամբ։ Սա լավ նախադրյալ է ստեղծում կրթական համակարգում աստղացուցարանների ավելի լայն ներդրման համար: Ցուցադրությունից հետո Լևոն Արամյանը ներկայացրեց իրենց նախագծի հետագա անելիքները: Հյուրերը տպավորված են արված աշխատանքով. պարոն Շաքարյանը պայմանավորվեց այս օրերին հանդիպել Լևոն Արամյանի հետ՝ հետագա համագործակցությունը քննարկելու։

Հաջողություն աստղագիտությանը նվիրված, աստղալից երկինքը, տիեզերքը սովորողների հետաքրքրությունը դարձնելն իրենց խնդիրը համարող մեր ընկերներին. սպասենք նրանց ստեղծական գործունեության արդյունքներին՝ ուսումնական հայերեն եռաչափ ֆիլմերի-դասերի տեսքով։