• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք արդեն Աղավնավանքում ենք

Նկարագրություն: 
Արփիի ծնունդը նշեցինք, լողացինք ու, երբ պատրաստվում էինք հեռանալ, անակնկալ կերպով հանդիպեցինք մեր ընկերներին՝ սեբաստացիներին: Հանդիպումը, ինչպես տեսնում եք, ջերմ էր: Շարունակեցինք ճանապարհը դեպի Ջուխտակ վանքեր: Անտառում տեսանք գերմանացի ընտանիքների, ովքեր եկել էին Շվեյցարիայից: Նրանք շատ էին հավանել մեր երկիրը: Մենք խաղացինք փոքրիկների հետ, հյուրասիրեցինք նրանց: Իսկ հիմա արդեն Աղավնավանքում ենք: Նկարաշարը՝ Անգելինա Արզումանյանի և Սիրանուշ Ասատրյանի, պատմեց Նարեկ Արշակյանը: