• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համագործակցային նախագիծ: Մաս II

Անցկացման օրը՝ մայիսի 6: Անցկացման ժամը՝ 3, 4 դասաժամեր: Անցկացման վայրը՝ Միջին դպրոցի ընթերցասրահ, այգի:

Գործնական աշխատանքի համակարգողը ես կլինեմ: Աշխատանքի հենց սկզբում կառանձնացնեմ մեր ղեկավարներին. Նրանց հետ նախապես աշխատել ենք, ճշտել անելիքը, ընտրել նյութերը: Հինգերորդցիներին կառաջարկենք ընտրել ղեկավարներին՝ ըստ իրենց նախասիրությունների՝ պար, թատրոն, երգ: Հինգերորդցիներն ու մենք չորս խմբի կբաժանվենք: Հայկն ու Նարեն պատասխանատու են թատերական խմբի, Ալվարդը՝ պարի խմբի, Հովսեփը՝ երգի խմբի համար: Հաջորդ օրը՝ հինգշաբթի, նախագծային աշխատանքը կշարունակեն Գոհարը, Կարինեն, Աշոտը. թեմաներն են՝ նկարչություն, թատրոն: Մենք այս նախագծում օգնող-համակարգողներ ենք, գործողները հիգերորդցիներն են: Նախագծի վերջում աշխատանքները կհամակարգենք, արդյունքները կհրապարակենք-կներկայացնենք, կքննարկենք:

Համակարգող՝ Լիանա Գևորգյան, 11-րդ դաս.