• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցեցինք «Տարրական դպրոցի զարգացման հեռանկարները 21–րդ դարում» աշխատաժողովին

Հոկտեմբերի 24-ին, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում տեղի ունեցավ «Տարրական դպրոցի զարգացման հեռանկարները 21-րդ դարում» խորագրով գիտաժողով: Մասնակիցների ընդունումից, գրանցումից ու աշխատանքային փաթեթների տրամադրումից հետո մեկնարկեց գիտաժողովը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունելուց ու պլենար նիստից հետո սուրճի ընդմիջում էր: Ընդմիջումից հետո աշխատանքները շարունակվեցին երկու մասնախմբերում: Առաջին մասնախմբում ներկայացվում էին զեկուցումներ ժամանակակից տարրական կրթության հոգեբանամանկավարժական հիմնահարցերի շուրջ, իսկ երկրորդ մասնախմբում՝ տարրական դպրոցի ուսումնական առարկաների դասավանդման մեթոդիկաների շուրջ: Մասնախմբերի աշխատանքը ընդմիջվեց ճաշով, որին հաջորդեցին բաներային զեկուցումները, որոնք անցան ակտիվ, կենդանի քննարկումներով: Այստեղ ճեմարանականները ներկայացնում էին իրենց աշխատանքները և արձանագրած հաջողությունները: Բաներային զեկուցումներից հետո մասնախմբերը շարունակեցին իրենց աշխատանքները: Գիտաժողովն ավարտվեց մասնակիցներին հավաստագրեր հանձնելով ու փոքրիկ ճեմարանականների պարային ու երաժշտական ելույթներով: Ինչպես նշվել էր գիտաժողովի ընթացքում՝ նպատակը հետագա համագործակցությունն է:

Գիտաժողովի ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կցված ֆայլում:

Անահիտ Հարությունյան

Մերի Գրիգորյան