• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ապագա ուսուցիչների վերապատրաստումները շարունակվում են

Երեկոյան մեդիակենտրոնում կրկին սեմինար էր. կրթահամալիրում աշխատելու դիմած մասնագետների վերապատրաստման երրորդ պարապմունքն էր: Պարապմունքի առաջին հատվածն անչափ հետաքրքիր, խաղաղ, մանկություն տանող րոպեներ էին՝  հյուր էր եկել տիկին Աիդան (անկաշկանդ մթնոլորտի րոպեները՝ տեսանյութում): Տիկին Աիդայից ստացած դրական լիցքերով էլ շարունակվեց պարապմունքի երկրորդ հատվածը՝ մասնակիցները ծանոթացան  տեսադաս պատրաստելու ծրագրին, պատրաստեցին տեսանյութեր, որոնք հրապարակեցին իրենց բլոգներում:

Իսկ նախորդ պարապմունքին մասնակիցներին ներկայացվել է ուսուցման կազմակերպումը անհատական համակագարգչով ծրագրի նպատակը, ծանոթացել են կրթահամալիրի համար արդեն հարազատ դարձած google-ի օնլայն տիրույթին, նրա հնարավորություններին ու աշխատանքի սկզբունքներին (Աննա ՎարդանյանՏաթև Շարանյան):