• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գավառի ավագ դպրոցը կրթահամալիրում

Գավառի ավագ դպրոցն էլեկտրոնային հայտագրվել էր էլեկտրոնային գրատախտակի սեմինարի համար: Հունիսի 28-ին առավոտյան 17 հոգիանոց խումբը մեդիակենտրոնում էր: Նրանք հանդիպում ունեցան տիար Բլեյանի հետ, ներկայացվեց կրթահամալիրի վիերտուալ աշխարհը՝ mskh.am-ը: մեդիակենտրոնից հայր և որդի Բլեյանների ուղեկցությամբ ավագ դպրոցի ուսուցիչները Գեղարվեստի դպրոցով քայլեցին Մայր դպրոց:  Ուսուցիչների հետ երկօրյա սեմինար պարապմունքը անցկացնելու է Հերմինե Անտոնյանը: Բոլոր ուսուցիչները ստացան անհատական համակարգիչ: Այսօր աշխատեցին մինչև  ժամը 15.00: Հունիսի 29-ին, ժամը՝ 10-00, մեդակենտրոնում սկսվելու է սեմինարը: Լավ սկիզբ է՝ նոր համագործակցություն, վաղվա սեմինարից հետո մասնակիցները կհրապարակեն սեմինարի արդյունքները: