• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական բաց ակումբում ենք

Կրթահամալիրի կենտրոնում ենք՝ Մեդիակենտրոնում: Ողջույն
Մանկավարժական ակումբի առաջին պարապմունքն է: Մասնակցում են մանկավարժներ՝ կրթահամալիրից և ոչ կրթահամալիրից: Ակումբի քննարկման թեման նախապես հրապարակված էր, ծրագիրը` կազմված: Քննարկում-ներկայացումը երկու մասով է ընթանում: Իսկ Արհեստների դպրոցը կազմակերպելէ ամառային հյուրասիրություն: Դեռ միայն առաջին մասն է ավարտվել: Մեկ ժամվա ընթացքում բանախոսները ներկայացրին ու քննարկեցին կրթահամալիրի բազմալեզու կայքը, ամսագրերի, ակումբների, տիար Բլեյանի բլոգները, հեղինակային կրթական նախագծերից մի քանիսը, որպես մանկավարժության փոխանցման գործիքներ: Հանդիպումը նաև հագեցած է երաժշտական կատարումներով: Շնորհակալ ենք
Թերևս այսքանը: Հետևենք հանդիպման երկրորդ մասին

Վիկա Մարկոսյան, 11-րդ դասարան