• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր անչափ հետաքրքիր սեմինարը

Այսօր Մեդիակենտրոնում տեղի ունեցավ «Տիեզերք» ակումբի հերթական սեմինարը, որն այս անգամ ուներ նաև փորձի մաս: Ակումբի հյուրն էր ֆ.մ.գ.թ., «ԻնՍոլ» ընկերության հիմնադիր Արթուր Գալստյանը, իսկ սեմինարի թեման՝ «Ռադիոտեղորոշման սկզբունքները»:

Սեմինարի ընթացքում Գալստյան Արթուրը ներկայացրեց ռադիոտեղորոշման ստեղծման պատմությունը, զարգացումներն ու կիրառություններն առ այսօր: Որպեսզի գիտելիքներն ավելի ամրապնդվեն, սեմինարի վերջում հնարավորություն ընձեռվեց սեփական փորձով հասկանալու, թե ինչպես են աշխատում ռադիոտեղորոշման ամենաժամանակակից սարքերը:

Բայց մեր կիրակին այսքանով չավարտվեց. սեմինարից հետո հերթը օդապարիկինն էր, որի արձակման արարողությունն այնքան հետաքրքիր էր, որ կողքի շենքերից անգամ միացողներ եղան:

Եթե հիմա կարդում եք ու ափսոսում, որ չեք եկել, ապա դեռ ուշ չէ. «Տիեզերք» ակումբը ձեզ ամռանը նույնպես նման հնարավորություններ կպարգևի: